Կրկնակի հատուկ կարիքների ատամնաբուժական ծրագրեր

Blue Shield-ի Կրկնակի հատուկ կարիքների ծրագրերն առաջարկում են անվճար ատամնաբուժական նպաստներ, որոնք համադրվում են Medi-Cal-ի ատամնաբուժական նպաստների հետ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար զանգահարեք այսօր՝ (855) 413-9594հեռախոսահամարով:† 

Blue Shield-ն առաջարկում է Blue Shield TotalDual Plan (HMO  D-SNP) Los Angeles և San Diego վարչաշրջանների նոր անդամներին: Merced, Orange, San Bernardino, San Joaquin և Stanislaus վարչաշրջաններում մեր D-SNP ծրագրերը փակ են նոր գրանցումների համար:

Բացահայտեք Medicare-ի ծրագրերը Ձեր տարածքում

Կրկնակի հատուկ կարիքների ծրագրերի ատամնաբուժական ապահովագրության աղյուսակի մանրամասներն են.

Ծրագիր Վարչաշրջաններ՝ 2025 թ. Blue Shield Dental-ի հիմնական կետերը Medi-Cal-ի ատամնաբուժական նպաստներ

Blue Shield TotalDual Plan

Los Angeles և San Diego

Շապիկներ և պրոթեզներ

Ձեր Medi-Cal Dental-ի նպաստները ներառում են՝

  • Ատամնաբուժական հետազոտություններ (12 ամիսը մեկ)
  • Ատամների մաքրում (12 ամիսը մեկ)
  • Ատամնաքարի և լնդերի մաքրում
  • Ֆտորիդային լաք (12 ամիսը մեկ)
  • Ռենտգեններ
  • Ատամնալիցքեր
  • Ատամի շապիկներ
  • Ատամնարմատի խողովակներ
  • Մասնակի և ամբողջական պրոթեզներ
  • Պրոթեզների հարմարեցում
  • Ատամի հեռացում
  • Շտապ օգնության ծառայություններ

Blue Shield Inspire

Stanislaus, San Joaquin և Merced

Շապիկներ և պրոթեզներ

 

Blue Shield Total Dual Plan

Orange և San Bernardino

Շապիկներ և պրոթեզներ

Ատամնաբույժ գտնել

Որպես Medicare-ի և Medi-Cal-ի կրկնակի անդամ՝ Դուք ունեք ատամնաբուժական նպաստներ Ձեր Կրկնակի հատուկ կարիքների ծրագրից և Medi-Cal-ից:

Blue Shield-ի ատամնաբուժական ծրագրի միջոցով Դուք կարող եք օգտվել ողջ նահանգով մեկ ամենամեծ ատամնաբուժական ցանցերից մեկից: Ատամնաբույժ գտնելը կամ պարզելը, թե արդյոք Ձեր ներկայիս ատամնաբույժը մեր ցանցում է, հեշտ է, եթե օգտվեք մեր «Գտնել բժիշկ» գործիքից: 

Medi-Cal Dental Program-ի կողմից ապահովագրված ծառայությունների ամբողջական ցանկի համար զանգահարեք 1-800-322-6384 (TTY 1-800-735-2922) հեռախոսահամարով կամ այցելեք Smile, California։ Այս ռեսուրսները կարող են նաև օգնել Ձեզ գտնել Medi-Cal-ի ատամնաբուժական մատակարար և բողոք կամ գանգատ ներկայացնել Medi-Cal-ի ատամնաբուժական ծառայությունների համար:

H2819_24_441A_C 
Էջը վերջին անգամ թարմացվել է՝ 10/1/2024