Ձեր Տարեկան անդամագրման ժամանակամիջոցի (AEP) ստուգաթերթիկ

5 քայլ՝ ամենակարևորը հոգալու համար. Դուք

Senior couple paying bills at home

Տարեկան անդամագրման ժամանակամիջոցը AEP) տարվա այն ժամանակահատվածն է, երբ Դուք կարող եք որոշել պահպանել Ձեր ընթացիկ առողջապահական ծրագիրը կամ փոփոխություններ կատարել գալիք տարվա համար: Երբ մտածում եք հաջորդ տարվա ապահովագրության մասին, կարևոր է վերանայել Փոփոխությունների Ձեր տարեկան ծանուցումը կամ ANOC-ը: Այս գրքույկը նշում է Ձեր ընթացիկ ծրագրի ցանկացած փոփոխություն ապահովագրության, ծախսերի կամ սպասարկման ոլորտներում, որոնք ուժի մեջ կմտնեն հունվարին: Դուք պետք է Ձեր ANOC-ը ստանաք փոստով կամ էլ.փոստով, եթե ընտրեք մինչև սեպտեմբերի վերջ:

Օգնելու Ձեզ որոշել, թե արդյոք Ձեր ընթացիկ ծրագիրը կբավարարի Ձեր կարիքները հաջորդ տարի, մենք ստեղծել ենք ստորև բերված ստուգաթերթիկը:  Նշում. Եթե Ձեզ դուր է գալիս Ձեր ընթացիկ ծրագիրը, ապա կարիք չկա որևէ գործողություն ձեռնարկել: Այն ավտոմատ կերպով կթարմացվի:

  Առաջին քայլ. Վերանայեք Ձեր ընթացիկ նպաստները 

Եթե ցանկանում եք պահպանել Ձեր ընթացիկ ծրագիրը, ապա կարիք չկա որևէ բան անել. ամեն ինչ պատրաստ է հաջորդ տարվա համար: Եթե ցանկանում եք փոփոխություններ կատարել, հոկտեմբերի 15-ից սկսած, կարող եք փոխել 2024 թվականի Ձեր ծրագիրը։ Դուք կարող եք դա անել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 7-ը։ Դուք կարող եք ստուգել Ձեր ընթացիկ նպաստները՝ մուտք գործելով անդամների հարթակ: 

  Երկրորդ քայլ. Պարզեք, թե արդյոք Ձեր ընթացիկ ծրագրի նպաստները փոխվում են

Նայեք Ձեր ANOC-ում`պարզելու, թե արդյոք Ձեր ամսական ապահովագրական վճարը կամ չհատուցվող գումարը փոխվում է 2024 թվականի համար, և արդյոք Ձեր ապահովագրությունը դեռ կբավարարի Ձեր կարիքները: Եթե Դուք չեք ստացել Ձեր ANOC-ը, այցելեք ծրագրի փաստաթղթերի էջ կամ զանգահարեք Հաճախորդների սպասարկման կենտրոն: 

  Երրորդ քայլ. Պարզեք, թե արդյոք Ձեր ընթացիկ ծրագրի նպաստները փոխվում են

Դիմեք Ձեր ANOC-ին`պարզելու, թե արդյոք Ձեր գրպանից արվող ծախսերը կփոխվեն, եթե Ձեր դեղերից որևէ մեկն ունենա նոր սահմանափակումներ: Ստուգեք, թե արդյոք Դուք կկարողանաք օգտվել նույն դեղատնից: Եթե փոփոխություններ լինեն, կարող եք հավելյալ տեղեկություններ ստանալ՝ այցելելով մեր դեղացանկերի էջը: 

  Չորրորդ քայլ. Ստուգեք, որ այն բժշկական մատակարարները, որոնց Դուք վստահում եք, դեռ ցանցում են

Բժիշկները, մասնագետները, հիվանդանոցները և այլ մատակարարները, որոնք ապահովագրված են Ձեր ծրագրի ներքո, կարող են ժամանակի ընթացքում փոխվել, ուստի ստուգեք, թե արդյոք այն մատակարարները, որոնց ծառայություններից օգտվում եք, դեռ ցանցում են:

  Վերջին քայլ. Բացահայտեք Ձեր առողջապահական ծրագրի տարբերակները

Նայեք Medicare-ի մեր մյուս ծրագրերը՝ պարզելու, թե արդյոք դրանցից որևէ մեկն ավելի հարմար է Ձեզ համար:

Եթե հարցեր ունեք, այցելեք մեր անդամների համար նախատեսված ռեսուրսների էջը կամ զանգահարեք Հաճախորդների սպասարկման բաժին Ձեր Blue Shield անդամի նույնականացման քարտի վրա նշված հեռախոսահամարով:

Դուք կարող եք նաև գրանցվել մեր վիրտուալ անդամի կողմնորոշումներից մեկում՝ հարցեր տալու և անմիջապես մեր Blue Shield թիմի անդամներից պատասխան ստանալու համար: Մենք այստեղ ենք Ձեզ օգնելու համար:

Առցանց ձեռք բերեք Ձեր ANOC-ը

Ստուգեք փոփոխությունների մասին Ձեր 2024 թվականի տարեկան ծանուցումը ծրագրի փաստաթղթերի ցանկում՝ Ձեր ծրագրի և վարչաշրջանի անվան տակ: 

Y0118_23_356A_C 07092023

Էջը վերջին անգամ թարմացվել է՝ 10/01/2023-ին