Աջակցման ծրագրեր Medicare-ի անդամների համար

Որպես Medicare-ի անդամ՝ Դուք կարող եք որակավորվել վարչաշրջանային, նահանգային և դաշնային ծրագրերի համար: Այս ծրագրերը կարող են աջակցել Ձեր առողջական կարիքներին և նվազեցնել ծախսերը: Սրանք Blue Shield of California-ի ծրագրերը չեն: Սակայն, մենք կարող ենք օգնել Ձեզ կապվել այս ծառայություններին:

Medicare-ի հավելումների ծրագիր անդամները պետք է հաստատեն Medicare-ի խորհրդատուի հետ:
 

California Medicare խնայողությունների ծրագրեր

Դուք կարող եք որակավորվել Medicare-ի խնայողությունների ծրագրերի համար՝ Ձեր գրպանից վճարվող ծախսերը նվազեցնելու համար: Medicare-ի խնայողությունների ծրագրերն օգնում են ապահովագրել Medicare Part A-ի և B-ի ապահովագրական վճարները և համաապահովագրության գումարները: Անդամները կարող են տարբեր մակարդակներում խնայողությունների ծրագրերից օգտվելու իրավունք ունենալ՝ կախված եկամտից և ակտիվներից: Պարզեք, թե արդյոք Դուք իրավունակ եք Medicare խնայողությունների ծրագրից օգտվելու համար:

Կարող եք նաև զանգահարել DHCS Medi-Cal Անդամների օգնության հեռախոսագիծ՝ (800) 541-5555 հեռախոսահամարով, 08:00-ից 17:00: Նրանք հասանելի են երկուշաբթիից ուրբաթ:

Medicare Savings Program-ի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել մեզ՝ (844) 378-4181 (TTY՝ 711) հեռախոսահամարով,  08:00-ից 17:00: Մենք հասանելի ենք երկուշաբթիից ուրբաթ:
 

Medi-Cal՝ Ինչպես դիմել և թարմացնել

Medicare-ի ցածր եկամուտ ունեցող անդամները կարող են նաև Medi-Cal-ից օգտվելու իրավունք ունենալ: Պարզեք, թե արդյոք Դուք իրավասու եք օգտվել Medi-Cal-ից: Եթե Դուք արդեն ունեք Medi-Cal և Medicare (հայտնի է որպես կրկնակի իրավունակություն), գտեք աղբյուրներ՝ պահպանելու Ձեր Medi-Cal-ի իրավունակությունը: Կարող եք նաև զանգահարել DHCS Medi-Cal Անդամների օգնության հեռախոսագծին՝ (800) 541-5555 հեռախոսահամարով, 08:00-ից մինչև 17:00: Նրանք հասանելի են երկուշաբթիից ուրբաթ։

Երկակի իրավունակության և Medi-Cal-ի իրավունակության թարմացման վերաբերյալ հարցերի համար զանգահարեք մեր Dual Retention թիմին (844) 378-4181 (TTY՝ 711) հեռախոսահամարով, 08:00-ից մինչև 17:00: Նրանք հասանելի են երկուշաբթիից ուրբաթ:
 

Part D-ի Ցածր եկամուտների լրավճար (նաև հայտնի է որպես Extra Help)

Medicare-ի որոշ անդամներ կարող են իրավունակ լինել Medicare-ի Prescription Drug ծրագրի (Part D) Ցածր եկամուտների լրավճար ծրագրին (նա7 հայտնի է որպես Extra Help): Այս ծրագիրը նվազեցնում է դեղատոմսով դեղերի համավճարների և Part D-ի ապահովագրական վճարները: Հավելյալ տեղեկություններ ստացեք աջակցության մակարդակների մասին և այն մասին, թե արդյոք Դուք իրավասու եք: Կարող եք նաև զանգահարել Սոցիալական ապահովության (800) 772-1213  (TTY՝ 800-325-0778) անվճար հեռախոսահամարով, 07:00-ից մինչև 19:00: Նրանք հասանելի են երկուշաբթիից ուրբաթ:

Part D Ցածր եկամուտների լրավճարի վերաբերյալ հարցերի դեպքում զանգահարեք մեզ՝ (844) 378-4181 (TTY՝ 711) հեռախոսահամարով, 08:00-ից 17:00: Մենք հասանելի ենք երկուշաբթիից ուրբաթ:
 

Connected California-ի թվային նավարկիչներ

Այս անվճար ծրագիրը Կալիֆորնիայի բնակիչներին կապում է թվային նավարկիչներին: Թվային նավարկիչներն օգնում են նրանց օգտվել ինտերնետից և առցանց ռեսուրսներից: Օգնությունը ներառում է էժան ինտերնետ ծառայության և սարքերի որոնում, համակարգչային հմտությունների ուսուցում և ինտերնետից օգտվելու խորհուրդներ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք ConnectedCalifornia.org, զանգահարեք (800) 790-5319 հեռախոսահամարով կամ տեքստային հաղորդագրություն ուղարկեք (626) 873-8396 համարին: Կարող եք նաև էլ.նամակ ուղարկել նրանց help@connectedca.libanswers.com հասցեով
 

Տեխնոլոգիական փաթեթներ օգտագործման համար

Կալիֆորնիայի որոշ հանրային գրադարաններ առաջարկում են տեխնոլոգիական փաթեթներ, որոնք կարող են չափահասներին ստուգել գրադարանի վավեր քարտով: Փաթեթները ներառում են ծնկադիր համակարգիչ և WiFi hotspot սարք՝ երկարաժամկետ վարձակալության համար։ Այցելեք Ձեր տարածքային գրադարանի մասնաճյուղը
 

CalFresh

CalFresh-ն ամսական պարենային նպաստներ է տրամադրում ցածր եկամուտ ունեցող անձանց և ընտանիքներին: Ծրագիրն ամենամսյա նպաստներ է տալիս Նպաստների էլեկտրոնային փոխանցման (EBT) քարտի վրա: Դուք կարող եք սնունդ գնել ցանկացած մթերային խանութից կամ ֆերմերային շուկայից, որն ընդունում է EBT քարտերը: Հավելյալ տեղեկություններ ստացեք առցանց՝ CalFresh կայքէջում: Կարող եք նաև զանգահարել CalFresh-ի Օգնության հեռախոսագծին՝ (877) 847-3663 հեռախոսահամարով:
 

Տարեցների խնամքի տեղորոշիչ

Տարեցների խնամքի տեղորոշիչը (Elder Care Locator) ԱՄՆ Ծերությանը վերաբերող հարցերի վարչության հանրային ծառայությունն է: Այն կապում է տարեց մարդկանց, խնամակալներին և նրանց ընտանիքներին ծառայությունների հետ: Հավելյալ տեղեկություններ ստացեք առցանց՝ Eldercare Locatorկայքէջում: Կարող եք նաև զանգահարել նրանց (800) 677-1116 հեռախոսահամարով։ 
 

Կալիֆորնիայի Ծերության հարցերով զբաղվող տարածքային գործակալություններ

Կալիֆորնիայի Ծերության հարցերով զբաղվող վարչությունը (CDA) կառավարում է ծրագրեր, որոնք սպասարկում են տարեցներին, հաշմանդամություն ունեցող չափահասներին, խնամատարներին և երկարաժամկետ խնամքի հաստատություններում գտնվող բնակիչներին: Ծառայությունները մատուցվում են տեղում՝ վարչաշրջանի պայմանագրային գործակալությունների կողմից: Նրանց կարելի է գտնել ըստ սպասարկման տարածքի: 

Օգնությունը ներառում է՝ 

  • Սննդառության ծառայություններ
  • Մատակարարի ծառայություններ
  • Տնային աջակցության ծառայություններ (In-Home Supportive Services )
  • Տարեցների բազմանպատակ ծառայություններ
  • Երկարաժամկետ խնամքի, մատակարարի և խնամողի ծառայություններ
  • Տարեցների զբաղվածության ծառայություններ

Գտեք Ձեր տարածքային գրասենյակը ծառայության քարտեզի վրա

 

Աջակցություն կոմունալ ծառայությունների, ջրի և հոսանքի հարցերում

Կալիֆորնիայի Համայնքային ծառայությունների և զարգացման վարչությունն (CSD) ունի ծրագրեր, որոնք կարող են օգնել ցածր եկամուտ ունեցող կալիֆորնիացիներին էներգիայի և ջրի կոմունալ վճարումների հարցում: Ծրագրերը կարող են նաև օգնել բնակիչներին խնայել էներգիան և նվազեցնել այլ կոմունալ վճարումները: Հավելյալ տեղեկություններ ստացեք ծրագրերի վերաբերյալ։ Կարող եք նաև զանգահարել CSD՝ (866) 675-6623հեռախոսահամարով։
 

Blue Shield Promise-ի և LA Care-ի համայնքային ռեսուրս կենտրոններ

Blue Shield Promise-ը և LA Care Health Plan-ն առաջարկում են ռեսուրս կենտրոններ Los Angeles վարչաշրջանի 12 տարբեր տեղանքներում: Կենտրոնները բաց են Blue Shield-ի բոլոր անդամների և լայն հանրության համար: 

Օգնությունը ներառում է՝

  • Անդամների և անդամագրման աջակցություն
  •  Անվճար Wi-Fi հեռավար առողջապահական ծառայությունների համար
  • Օգնություն աջակցության ծրագրերի հարցում
  • Անվճար սննդի պահեստներ
  • Ֆիտնեսի դասընթացներ 

Հավելյալ տեղեկություններ ստացեք համայնքային ռեսուրս կենտրոնների վերաբերյալ։ 
 

2-1-1

2-1-1-ը տեղեկատվության և ուղեգրման անվճար ծրագիր է, որը կապում է մարդկանց իրենց համայնքի ծառայություններին: 2-1-1 հասանելի է 24 ժամ, շաբաթը յոթ օր: Այն սպասարկում է բոլոր եկամուտների, լեզուների, ծագման և տարածքների մարդկանց: Օգնություն և հավելյալ տեղեկություններ ստացեք բնակարանի, սննդի, տրանսպորտի, հոգեկան առողջության և այլ ծառայությունների մասին: Սկսեք այստեղ։ 
 

Findhelp.org

Findhelp-ը սոցիալական խնամքի ցանց է, որը մարդկանց կապում է աջակցման ծրագրերին: Որոնեք՝ գտնելու ֆինանսական օգնության ծրագրեր, սննդի պահեստներ, բժշկական խնամք և այլ անվճար կամ նվազեցված ծախսերով օգնություն: 

Y0118_24_426A_M, Ընդունված 09172024-ին
H2819_24_426A_M, Ընդունված 09172024-ին 

Էջը վերջին անգամ թարմացվել է՝ 10/1/2024