Առանց դեղատոմսի (Over-the-Counter, OTC) պարագաների նպաստ

Blue Shield of California-ն առաջարկում է առանց դեղատոմսի (OTC) պարագաների նպաստ, որն ընդգրկում է OTC առողջության և քաջառողջության ապրանքներ, ներառյալ առաջին օգնության պարագաներ, ցավազրկող միջոցներ, հազի և մրսածության դեղեր և այլն: Այս նպաստը ներառում է եռամսյակային նպաստ:
 

Դուք իրավունա՞կ եք օգտվել OTC պարագաների նպաստից:

Դուք իրավունակ եք, եթե ունեք Blue Shield of California-ի հետևյալ ծրագրերից մեկը.

Վարչաշրջան Blue Shield Inspire (HMO)² Blue Shield Inspire (HMO D-SNP) Blue Shield Select (PPO)2 Blue Shield 65 Plus (HMO) Blue Shield 65 Plus Choice Plan (HMO)  Blue Shield Advantage Optimum Plan (HMO) Blue Shield Advantage Optimum Plan 1 (HMO) Blue Shield TotalDual Plan (HMO D-SNP) Medicare Supplement Plan G Extra* Medicare Supplement Plan G Inspire²
Alameda            
Fresno                
Kern                
Los  Angeles            
Madera                
Merced            
Orange          
Riverside                
Sacramento                
San Bernardino              
San  Diego          
San  Joaquin            
San Luis  Obispo                
San  Mateo              
Santa Barbara                
Santa Clara              
Stanislaus            
Ventura                  

Եթե ​​Ձեր ծրագիրը վերևում նշված չէ, ստուգեք Ձեր Ապահովագրության ապացույցը (EOC)՝ պարզելու, թե արդյոք Ձեր ծրագիրն ունի OTC պարագաների նպաստ:
*Խնդրում ենք նկատի ունենալ,որ Medicare Supplement Plan G Extra-ն առաջարկվում է ամբողջ Կալիֆորնիա նահանգում: Վերոնշյալ աղյուսակը ներկայացնում է միայն այդ վարչաշրջանների ենթախումբը:

Եռամսյակային նպաստի հատկացում

Որպեսզի պարզեք, թե Ձեր OTC պարագաների նպաստը որքան է ապահովագրում յուրաքանչյուր եռամսյակ1, ստուգեք Ձեր ծրագրի նպաստների ամփոփումը կամ   Ապահովագրության ապացույցը: Դուք կարող եք կատարել  երկու պատվեր  յուրաքանչյուր եռամսյակում: Չօգտագործված նպաստը չի տեղափոխվում հաջորդ եռամսյակ: Կարող են կիրառվել որոշակի սահմանափակումներ։ Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել OTC պարագաների կատալոգում։

Ինչպես պատվիրել

Կարող եք պատվիրել առցանց կամ հեռախոսով։ Փոստով պատվերները սովորաբար հասնում են երկու շաբաթվա ընթացքում: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել OTC պարագաների կատալոգում։ 

Ներբեռնեք Ձեր 2024 OTC պարագաների կատալոգը

Blue Shield OTC կատալոգ (անգլերեն) (PDF, 2,4 MB) 

Blue Shield OTC կատալոգ (իսպաներեն) (PDF, 1.6 MB)

Blue Shield OTC կատալոգ (չինարեն) (PDF, 1,7 MB)

Blue Shield OTC կատալոգ (կորեերեն) (PDF, 2,4MB)

Blue Shield OTC կատալոգ (վիետնամերեն) (PDF, 2,3 MB)

Պարզելու, թե արդյոք Ձեր ծրագիրն ունի OTC պարագաների նպաստ, ինչպես նաև առցանց պատվերներ տեղադրելու համար, մուտք գործեք կամ գրանցվեք:

Հարցեր ունե՞ք Ձեր OTC պարագաների նպաստների վերաբերյալ:

Եթե հարցեր ունեք, խնդրում ենք զանգահարել OTC Health Solutions-ին (888) 628-2770(TTY՝711) հեռախոսահամարով, 9։00-ից 17։00, խաղաղօվկիանոսյան ժամանակով, երկուշաբթիից ուրբաթ: Թարգմանչական ծառայությունները հասանելի են այս համարով:

 

Եռամսյակային նպաստ. Հունվար-մարտ, ապրիլ-հունիս, հուլիս-սեպտեմբեր, հոկտեմբեր-դեկտեմբեր:
Հասանելի է ընտրված խմբային ծրագրերում․ ուսումնասիրեք Ձեր Ապահովագրության ապացույցը՝ որոշելու, թե արդյոք ունեք այս նպաստը:

Y0118_23_388A1_C 08172023
H2819_23_388A1_C 08172023
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 10/01/2023