Ի՞նչ է Medicare-ը։
Medicare-ը առողջության ապահովագրության դաշնային ծրագիր է 65 և ավելի տարեկան մարդկանց համար: Medicare-ը նաև ներառում է որոշակի հաշմանդամություն ունեցող ավելի երիտասարդ տարիքի, ինչպես նաև երիկամային հիվանդության վերջնական փուլում գտնվող մարդկանց (ESRD): Medicare-ն ունի չորս մաս. Հիվանդանոցային ապահովագրություն (Part A), բժշկական ապահովագրություն (Part B), Medicare Advantage (Part C) և դեղատոմսով դեղերի ծրագրեր (Part D):
Medicare Part A-ն և Part B-ն միասին կոչվում են Original Medicare: Part C-ն և Part D-ն ավելացվել են Original Medicare-ի ծածկույթի բացերը բարելավելու համար:
Medicare-ի հավելումների ծրագրերը, որոնք նաև հայտնի են որպես Medigap, մասնավոր ապահովագրական ծրագրեր են, որոնք կարող են օգնել վճարել առողջապահական այն ծախսերը, որոնք Original Medicare-ը չի վճարում: Դրանց օրինակներն են համավճարները, համաապահովագրությունը և չհատուցվող գումարները:
Original Medicare՝ հիվանդանոցային և բժշկական ապահովագրություն
Original Medicare-ը ծառայության դիմաց վճարում ենթադրող և դաշնային կառավարմամբ իրականացվող առողջապահական ծրագիր է: Այն իրավունակ անձանց տրամադրում է ապահովագրություն և մուտք՝ օգտվելու բժիշկներից, հիվանդանոցներից և այլ առողջապահական ծառայությունների մատակարարներից, որոնք ընդունում են Medicare-ը: (Նշում. ծառայության դիմաց վճարում ենթադրող ծրագիրը առողջապահական ապահովագրության ձև է, որտեղ մատակարարներին փոխհատուցվում են իրենց մատուցած յուրաքանչյուր ծառայության համար սահմանված վճարները):
Medicare Part A. հոսպիտալացման ապահովագրություն
Medicare Part A-ն վճարում է հիվանդանոցում կամ երկարաժամկետ խնամքի հաստատությունում ստացված ծառայությունների համար.
- Ստացիոնար հիվանդանոցային ծառայություններ և խնամք
- Մասնագիտացված բուժքույրական հաստատություններում խնամք
- Հոսփիսի (անբուժելի հիվանդների) խնամք*
- Տնային խնամքի ծառայություններ (սուր և հանկարծակի առաջացած առողջական խնդրի պատճառով հիվանդանոցում մնալուց հետո)
- Փոխպատվաստումներ
Medicare Part B. բժշկական ծառայությունների ապահովագրություն
Medicare Part B-ն վճարում է ամբուլատոր խնամքի, բժշկի ծառայությունների, բժշկական պաշարների և կանխարգելիչ ծառայությունների համար՝
- Բժշկի այցեր
- Ամբուլատոր ծառայություններ, վիրահատություններ, ֆիզիկական, լոգոպեդիա և աշխատանքային թերապիա
- Շտապ օգնության ծառայություններ
- Տնային խնամքի ծառայություններ (որոնք չեն հաջորդում սուր և հանկարծակի առաջացած առողջական խնդրի պատճառով հիվանդանոցում մնալուն)
- Բժշկական և լաբորատոր հետազոտություններ
- Երկարատև օգտագործման բժշկական սարքեր և պարագաներ
- Կանխարգելիչ խնամք, մամոգրաֆիա, արգանդի վզիկի ՊԱՊ թեստեր
Medicare Part C. Medicare Advantage Plans
Medicare Advantage ծրագրերը ներառում են այն ամենը, ինչ ապահովագրված է Medicare Parts A-ով և Part B-ով, ապա հավելյալ ծածկում են այնպիսի նպաստներ, ինչպիսիք են տեսողության, լսողության, ատամնաբուժական և առողջացման ծրագրերը: Ծրագրերի մեծ մասը ներառում է դեղատոմսով դեղերի ապահովագրություն (Part D): Սրանք հայտնի են որպես Medicare Advantage-ի-դեղատոմսով դեղերի ծրագրեր (MA-PD): Միայն Medicare-ի կողմից հաստատված մասնավոր ընկերությունները կարող են առաջարկել այս ծրագրերը:
Medicare-ի Մաս D՝ Դեղատոմսով դեղերի ծրագրեր
Medicare Part D-ն ապահովում է Ձեր դեղատոմսերի առանձին ապահովագրությունը: Դուք կարող եք ընտրել այս առանձին ապահովագրությունը, որը հարմար է ունենալ Medicare-ի հավելումների ծրագրի հետ, կամ միավորել այն Medicare Advantage-ի դեղատոմսով դեղերի ծրագրի շրջանակում (MA-PD): Ցանկացած ընտրություն կօգնի Ձեզ ապահովագրել Ձեր դեղատոմսով դեղերի ծախսերը:
Medicare հավելումների ծրագրեր (Medigap)
Եթե իրավունակ եք, կարող եք առողջապահական ապահովագրություն ստանալ Original Medicare-ի միջոցով, սակայն այն չի վճարի առողջապահական խնամքի բոլոր ծախսերի համար: Medicare հավելումների ծրագիրը, որը նաև հայտնի է որպես Medigap, կարող է օգնել Ձեզ վճարել լրացուցիչ ծառայությունների և նպաստների համար, ներառյալ որոշ համավճարներ, համաապահովագրություն և չհատուցվող գումարներ:
Իրավունակություն
You become eligible for Medicare coverage when you turn 65. Younger individuals who have a disability or End-Stage Renal Disease may also be eligible. For those younger than 65 with questions about eligibility, please visit Medicare.gov.
The Medicare eligibility rules are the same for everyone. But the enrollment period may be different. Your window of 7 months to sign up begins 3 months before the month you turn 65 and ends 3 months after the month you turn 65.
Ի՞նչ արժե Medicare-ը:
Մարդկանց մեծ մասը խնամք ստանալիս վճարում է ամսական ապահովագրավճար և այլ վճարներ: Medicare Parts A, B, C և D-ի դեպքում առկա են Ձեր սեփական գրպանից արվող տարբեր ծախսեր: Կարևոր է հասկանալ ծախսերը և ապահովագրությունը, որպեսզի կարողանաք ընտրել Ձեզ համար լավագույն ծրագիրը:
Բացահայտեք Medicare-ի ծրագրերը Ձեր տարածքում
We’ve sent you an email with a link and all the relevant information for the event.
Լրացուցիչ տեղեկություններ ստացեք
Դիմեք մեզ
Ստացեք Ձեր Medicare-ի հարցերի պատասխանները: Զանգահարեք Blue Shield Medicare-ի խորհրդատուին՝ (800) 260-9607 (TTY՝ 711) հեռախոսահամարով կամ ամրագրեք առցանց ժամադրություն:
Միացեք Medicare միջոցառմանը
Մասնակցեք անվճար դեմ առ դեմ կամ առցանց սեմինարի՝ Medicare-ի մասին հավելյալ տեղեկություններ և Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար:
Անվճար գրքույկ ներբեռնել*
Ստացեք Ձեր առաջնորդվող ուղին դեպի Medicare-ի անվճար պատճենը՝ Ձեր ապահովագրութան տարբերակները հասկանալու համար:
Y0118_23_379A3_M Accepted 06172024
H2819_23_379A3_M Accepted 06172024
Page last updated: 07/02/2024