Դեղագործ մատակարարների ծառայություններ
Դեղորայքի կարիքների առնչությամբ օգնության ստացում
Ձեր Blue Shield of California-ի առողջապահական ծրագրի նպաստներն այժմ ներառում են մուտք դեպի դեղագործի մատակարարների մեր ցանց, որոնք կօգնեն Ձեզ դեղորայքի կարիքները լուծել՝ առանց լրացուցիչ ծախսերի: Դուք կարող եք գտնել անձնական դեղագործ, որը.
- Կվերանայի Ձեր դեղերը և կպատասխանի նոր դեղամիջոցների վերաբերյալ հարցերին
- Կօգնի Ձեր դեղորայքի ապահովագրության վերաբերյալ հարցերով և կնվազեցնի Ձեր դեղատոմսի ծախսերը
- Կօգնի Ձեզ հասնել Ձեր բուժման նպատակներին, ներառյալ ոչ դեղորայքային բուժումը
Մեր դեղագործ մատակարարողների ցանցը ներառում է նրանց, ովքեր Ձեր ներկայիս առողջապահական համակարգի կամ բժշկական գրասենյակի մաս են կազմում, նրանք, ովքեր աշխատում են դեղատնային խնամքի կենտրոններում, ինչպես նաև անկախ գործնական մասնագետներ են: Եթե մենք դեղորայքին առնչվող հավանական կարիք հայտնաբերենք, մեր դեղագործ մատակարարներից մեկն անմիջապես կկապվի Ձեզ հետ հեռախոսով և սերտորեն կաշխատի Ձեր բժիշկների և ցանցի նախընտրած դեղատան հետ՝ Ձեր խնամքը համակարգելու համար:
Մեր դուստր դեղատնային խնամքի կենտրոնները
Դեղատնային խնամքի կենտրոն | Հեռախոսահամարը |
---|---|
APNI Health, Inc. | (833) 532-5744 |
Avina Health | (661) 425-7107 |
Clinicare Pharmacy – Advanced Practice Pharmacy Care Center | (818) 727-7234 (747) 224-0373 |
University of Southern California (USC) Virtual Pharmacist Care Center | (626) 457-4054 |
Western University of Health Sciences | (909) 469-5691 |
MULTI-PLAN_23_388A_C 07252023
Էջը վերջին անգամ թարմացվել է՝ 10/01/2023-ին