Medical-ի և Part B դեղամիջոցների նախնական հաստատում

Նախնական հաստատումը ենթադրում է, որ Ձեր բժիշկը պետք է հաստատում ստանա Blue Shield-ից՝ նախքան որոշակի դեղեր տալը, որոշակի բժշկական ծառայություն մատուցելը կամ գործողություն կատարելը: Առանց այս նախնական հաստատման Blue Shield-ը կարող է չվճարել Ձեր դեղորայքի կամ բժշկական խնամքի համար, և Դուք ստիպված կլինեք վճարել Ձեր սեփական գրպանից:

Բժշկական խնամք

Ծանոթացեք այն չափանիշներին, որոնք օգտագործվում են Ձեր ստացած բժշկական խնամքի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:

Դիտել ուղեցույցները

Part B դեղամիջոցներ

Part B դեղամիջոցներն այն դեղերն են, որոնք Դուք ստանում եք բժշկի ընդունարանում կամ հիվանդանոցային ամբուլատոր պայմաններում:

Part B փուլային թերապիայի մասին
Եթե ​​Դուք գրանցված եք Blue Shield Select (PPO) կամ Blue Shield Medicare (PPO) ծրագրերում, ապա Ձեր Part B դեղամիջոցները կարող են ենթակա լինել փուլային թերապիայի:

Ծանոթացեք Part B փուլային թերապիայի չափանիշներին․

Part B դեղամիջոցների հաստատման մասին

Եթե Դուք անդամագրված եք Blue Shield Select (PPO), Blue Shield Medicare (PPO), Blue Shield 65 Plus (HMO), Blue Shield 65 Plus Choice Plan (HMO), Blue Shield 65 Plus Plan 2 (HMO), Blue Shield AdvantageOptimum Plan (HMO), Blue Shield AdvantageOptimum Plan 1 (HMO), Blue Shield Inspire (HMO D-SNP), Blue Shield Inspire (HMO) և  Blue Shield TotalDual Plan (HMO D-SNP) ծրագրերում, ապա Ձեր Part B դեղամիջոցների համար կարող է պահանջվել նախնական թույլտվության:

Ծանոթացեք Part B դեղամիջոցների չափանիշներին.

  • Անգլերեն (PDF, X KB)

Part B-ի գնաճի զեղչերի ծրագիր (Inflation Rebate Program)

Medicare Part B-ի զեղչված դեղերի և այս դեղերի համար համաապահովագրության ճշգրտված գումարների ցանկը հրապարակվում է եռամսյակը մեկ՝ Medicare-ի և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) կողմից: 

Ծանոթացեք Part B-ի ընթացիկ զեղչված դեղերի համաապահովագրության դրույքաչափերին.

Հիշեք, միշտ կարևոր է ստուգել, որ Ձեզ անհրաժեշտ ծառայությունը կամ դեղամիջոցը Ձեր ծրագրի ներքո ապահովագրվող նպաստ է հանդիսանում: Նախնական հաստատման վերաբերյալ ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք զանգահարել Հաճախորդների սպասարկման բաժին՝ Ձեր Blue Shield-ի անդամի նույնականացման քարտի հետևի մասում նշված հեռախոսահամարով:

 

Page last updated: 10/18/2024